Ընկճվա՞ծ ես: Նյութական իրեր ձեռք բերելն ու ունենալը լուծում չեն: Եթե ուզում ես երջանիկ լինել, ծախսիր փորձառություններ ապրելու վրա: Ահա 5 պատճառ, թե ինչու նյութականը երբեք էլ չի երջանկացնի քեզ:
1 Ոգևորվածությությունը կանցնի
Նոր իրերը, իհարկե, միանգամից բավարարվածության զգացում են ապահովում, իսկ կյանքում երկարատև երջանկություն ապահովո՞ւմ են: Այնքան էլ չէ: iPhone-ի վերջին մոդելն ունենալը կարող է հրաշալի լինել, սակայն շուտով ավելի լավ նոր մոդելը կթողարկվի: Միշտ էլ քո ունեցածից ավելի լավ տարբերակը կլինի, այնպես որ, դադարիր կենտրոնանալ լավագույնն ու նորագույնն ունենանալու մոլուցքի վրա: Ուրախ ու բավարարված զգա քո ունեցածով, ու հանգիստ և երջանիկ կլինես:
2 Այն շեղում է քեզ նրանից, ինչն իսկապես կարևոր է ու էական
Իրերի հետևից գնալով՝ շեղվում եք ամենակարևորից' նպատակների հետևից գնալուց: Դժվար է հետաքրքրված մնալ նպատակներով, երբ հաջողությունը համբերություն է պահանջում, այն դեպքում, երբ նյութական իրերը միանգամից բավարարվածության զգացում են տալիս: Սակայն չե՞ս կարծում, որ նպատակին հասնելն ավելի իմաստավոր կլինի ու երջանկություն կպարգևի քեզ, քան այն նյութական իրերը, որոնք ձեռք կբերես, ու քեզ շուտով դատարկության զգացումով կլցնեն, մինչև որ նույնիսկ կգիտակցես դա:
3 Որքան ավելին ունես, այնքան ավելի շատ ես ցանկանում
Երբևէ նկատե՞լ ես, թե ինչպես են երեխաները բացում նվերը, այնուհետև առանց մի վայրկյան ուշադրություն դարձնելու, մյուսը բացում: Հենց այս վարքն է ցույց տալիս, թե ինչ է պատահում, երբ մենք կախվածություն ենք ձեռք բերում նյութական իրերի ակնթարթային բավարարվածությունից: Կարևոր չէ, թե որքան ունես, միևնույնն է, բավարար չես զգում: Սա այն պատճառով, որ փորձում ես էմոցիոնալ դատարկությունը լցնել շոշափելի իրերով:
4 Ամենայն հավանականությամբ, չես կարող քո ամբողջ ունեցածն օգտագործել
Ի՞նչ իմաստ ու օգուտ կա այն իրերից, որոնք նույնիսկ չես էլ օգտագործում: Ֆիլմեր, որ ես նայում, գրքեր, որ չես կարդում, հագուստ, որ չես կրում: Այդ ամենը կարելի է գոնե նվիրաբերել նրանց, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն:
5 Երջանկությունը խանութից չես գնի
Երջանկությունն ինչ-որ շոշափելի բան չէ, որը կարող ես գնել խանութից: Եթե ցանկանում ես ինչ-որ բան առնել, որը երջանկության կտանի, ծախսիր կենսափորձ ձեռք բերելու վրա: Իրեր գնելու երջանկությունը ժամանակի ընթացքում մարում է, երբ սկսում ես սովորել դրան: Սակայն, երբ ծախսում ես կենսափորձ ձեռք բերելու վրա, հնարավորություն ես ունենում ավելի շատ շփվել մարդկանց հետ, և դրանք քեզ դրական հիշողություններ են պարգևում, որոնք կհիշեք ձեր ամբողջ կյանքում: