Անցած նյութում անրադարձը <<X Ֆակտոր>> երաժշտական նախագծին պատահական չէր, քանի որ այն այս պահին շատ թեժ ընթացք է ստացել: Մրցույթի ձևաչափում տեղի են ունեցել որոշ փոփոխությունր, որոնց ականատես կլինեք այս շաբաթ:

 


Մրցույթի լսումների առաջին փուլը արդեն անցյալում է և պարզ են հաջորդ փուլ անցած մասնակիցների անունները, որոնց շարքում է նաև նախկին "Ռազմիկ և Ընկերներ", այժմ արդեն նոր կազմով "Միկադո" խումբը: Ինչու հենց իրենց հիշեցի, ասեմ. քանի որ համաձայն չեմ նրանց նախագծին մասնակցելու փաստի հետ: Խմբի անդամների տաղանդավոր լինելու մասին չէ խոսքը, այլ նրանց անցած ճանապարհի:

 


Վստահ եմ, խումբը կկարողանա իր հաջողված կարիերան ունենալ նաև նախագծից դուրս, սակայն նրանք ընտրել են նոր կազմով հաջողության հասնելու կարճ ճանապարհը: Ես ինքս չէի ցանկանա ունենալ խումբ, որի կիթառահարը ավելի արտիստիկ է և բեմական, քան մեներգչուհին: Հավատացեք շատ են այն մասնակիցները, ովքեր դուրս են մնում պայքարից անհասկանալի կամ տեղ չլինելու պատճառով:Ամենաաբսուրդը մինչ օրս Սյուզի Սիրականյանի' մրցակցությունից դուրս մնալն էր: Երգչուհի, ով «Հայաստանի Ձայնը» նախագծում հասավ մինչև կիսաեզրափակիչ փուլ և այստեղ անգամ 2-րդ փուլ չի անցնում: Ծիծաղելի է...

 

 

Նշեմ նաև այն փաստը, որ որոշ մասնակիցներ լքում են նախագիծը միայն այն պատճառով, որ տվյալ պրոդյուսերը չի կարող աշխատել այդ մասնակցի հետ: Հարցս ուղում եմ «X Ֆակտոր» նախագծի ռեժիսորին և տվյալ ժյուրիի անդամին, եթե չեք կարող աշխատել մասնակիցների հետ, ապա իմաստը որն է, ձեր ժյուրիի կազմում լինելու:

 

 

Էդգար Մադոյան