Միայն Գերմանիայի որոշ հայ փոքրոգի երկրպագուները կարող են այդպես լկտիավարի ուրախանալ 7:1-ի վրա: Ես երեկ շոկի մեջ էի, ցավ էի ապրում այդ մարդկանց համար, հարամ եղավ իրենց կազմակերպած տոնը իրենց համար: Երբեք Բրազիլիայի երկրպագու չեմ եղել, բայց երեկ խիղճս չէր տանում այդ տեսարաններից: Մի պահ պատկերացրեցի, եթե Ես լինեի նրանց տեղը ինչքան ծանր կտանեի: Թշնամուս անգամ չեմ ցանկանում նման բան: Ֆուտբոլի մեջ գտնվող մարդիկ միայն կհասկանան գրածիս իմաստը: Այն ինչ պատահեց կարող էր պատահել ցանկացած թիմի հետ, այդ թվում և Գերմանիայի: Խաղից հետո գերմանացիների պաշտպան Մաց Հումելսը հայտարարել էր, որ հանդերձարանում լռություն էր: Նրանք էլ են հասկանում ինչ տեղի ունեցավ, կատարվածը շատ ցավոտ էր Բրազիլայի նման ֆուտբոլային պատմություն ունեցող հավաքականի համար: Ես հոգեպես աջակցում եմ Բրազիլիայի բոլոր երկրպագուներին և մաղթում եմ ապագայում բազմաթիվ հաղթանակներ, միշտ հիշե՛ք, որ դեռ դուք եք Աշխարհի միակ հնգակի չեմպիոնները, գլուխներդ բարձր պահեք:

 

 

Արթուր Քոչարյան