ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ոչ ոքի խորհուրդ չի տալիս դիտարկել Ղրիմի վրա զինված հարձակման հնարավորությունը, այդ թվում՝ Ուկրաինային վերադարձնելու նպատակով. հայտնում է РИА Новости-ն: «Ես ոչ ոքի խորհուրդ չէի տա դա անել: Մենք ունենք ազգային անվտանգության դոկտրին, այն շատ հստակ սահմանում է գործողություններ, որոնք այդ դեպքում կձեռնարկվեն»,- ասել է Լավրովն իր իտալացի գործընկերոջ' Ֆեդերիկո Մոգերինիի հետ համատեղ մամուլի ասուլիս ժամանակ:

 

 

Նարեկ Գաբրիելյան