ԽՈՐՀՈՒՐԴՍ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՈՒ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԴԻՄԵՔ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱԺԻՆ ՈՒ ՊԱՀԱՆՋԵՔ ԳՐԱՌՄԱՆ ՀԵՂԻՆԱԿԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄ ՈՒ ԼՈԿԱԼԱՑՈՒՄ
Մարդկային ամեն ստորություն ունի չափ ու սահման: Չի կարելի մեկ լայքի ու մեկ քլիքի համար մարդուն անվանարկել, դարձնել շարքային խաբեբա: Ի վերջո հարգեք մարդուն սեփական շահերին նայելուց առաջ: Ինչ մի սկսվեց փոթորիկ թե Կարեն Մկրտչյանը խաբեբա է: Ձեր կարծիքով ասենք Սուրանկյունը կամ որևէ հեռուստատեսություն նյութ նկարելիս Կարենի մասին չէր կարողանա հիվանդության թղթերը ուսումնասիրել:
Կամ էլ. հատկապես ուզում եմ ասել լրագրողներին ու լրատվականներին մի պարզ ճշմարտություն. ինքներդ ձեզ մի փակուղի մտցրեք: Ֆեյքերի դեմ օրենքը կարող է հեշտությամբ էլի մտնել օրակարգ ձեր նմանատիպ գործելաոճի շնորհիվ: Չի կարելի մի դեպքում մարդու հետ "ախպերություն" անել ու թիկունքից իբրև թե "խայտառակող" նյութեր հրապարակել, մյուս դեպքում էլ համահայկական աղմուկ հանել ու ներկայանալ որպես Կարենի ընկեր ու մարդուն իբրը թե "դարձնել" խաբեբա: Նման ձևով ուշ թե շուտ բռնվելու եք ու ինքներդ խայտառակվելու: Ամոթ է. լրագրությունը բազառ-բլոտի մի վերածեք: Ու վստահ եմ Կարենի ընտանիքը եթե դիմի ոստիկանություն կես ժամում էդ ֆեյքին կնույնականացնեն ու լոկալացնեն: Հայաստանի Ոստիկանությունում նման ստորաբաժանում կա ու նման տեսնոլոգիական միջոցներ ունեն: Հիշեք գրառումը կարելի է լոկալացնել ու նույնանակացնել ԱՅ ՓԻ-ի միջոցով: Խորհուրդս Կարենի ընտանիքին թող դիմի Ոստիկանություն համապատասխան բաժին ու պահանջի գրառումը կատարողի նույնականացումն ու լոկալիզացիան: Նման գրառումը կարող է համարվել քրեական հանցանքի դասական հաղորդում ու այստեղ ՀՀ Ոստիկանությունը պարտավոր է այս գրառումը որպես հաղորդում ընդունել ու պարզել հեղինակի ինքնությունը, որպեսզի, եթե հաստատվի պատասխանատվության ենթարկվի Կարենը, եթե ոչ' գրառման հեղինակը կեղծ մատնության ու զրպարտության համար:
Նարեկ Գաբրիելյան