Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել Հայաստանի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում,- հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:


Համաձայն տեղեկության' Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել Աղդամի ու Բարդինի շրջաններում:


Տեղեկացվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ու միավորումները Իլհամ Ալիևի ղեկավարությամբ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակներում անցկացնում են լայնածավալ զորավարժություններ սահմանամերձ գոտում:


Զորավարժություններն անցկացվում են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի անմիջական հրամանատարությամբ: Զորավարժություններին ներգրավված են մինչև 10 հազար մարդ, 80 տանկ, ավելի քան 100 հրետանային համակարգ, 20 ռազմական ինքնաթիռ:

 

Կից նյութն՝  այստեղ

 

Մարինա Գևորգյան