Արթուր Բաղդասարյանը ներողություն է խնդրել ժողովրդից: Փաստորեն ինչ անես, ոնց անես կարաս վերջում ներող ասես ու անցի գնա: Դե մենք էլ շուտ մոռացող ժողովուրդ ենք ու սրտից թուլ ենք այնպես,որ պետք է Արթուրին հավատանք ու ընդունենք նրան որպես ընդդիմության ռահվիրա:
Ամսի 18-ի հանրահավաքի հետ կապված Բաղդասարյանը մեծ հույսեր ունի ու եթե նրա հույսերը արդարացան ուրեմն այլևս բողոքել չկա նրանից, փաստորեն նրա 6 տարվա քայլերը ընդունելի կլինեն:
Քառյակը հարաբերական արձակուրդի մեջ է, որից փորձում է օգտվել բաղդասարյանը ու մոտակա մեկ ամիսը քաղաքական գործընթացների մի մասը նա փորձում է պտտեցնել ԵՕԿ-ի շուրջ: Դա են վկայում ՕԵԿ-ի հայտարարությունները ու ամսի 18-ի հանրահավաքը:
Էդգար Խաչատրյան