Ի միջի այլոց


«Բրազիլիա» գծանավի երեկվա տորպեդահարմանը զուգահեռ ու խորտակվելուն հաջորդած ֆեյսբուկյան գրավոր բացականչությունների հպանցիկ դիտարկումը հանգեցրեց այսպիսի՝ նույնքան հպանցիկ «հետևությունների»


1. Նույնիսկ ֆուտբոլից «հեռու» մարդիկ հետևում էին խաղին:


2. Խաղին հետևողների 70,01 տոկոսը տպավորություն է ստացել, որ դիտում է «գերմանական պոռնո»:


3. Հետաքրքիր է, որ մեծամասնության դեպքում բացառապես այդ զուգահեռն ու համեմատությունն է դիտարկվել, ինչը կարող է պայմանավորված լինել նրանով որ ա) իսկապես այդ էր, բ) տպավորվողները սահմանափակ երևակայություն ունեն, գ) տպավորվողները սևեռված են այդ հանգամանքի վրա:


4. Բացահայտվեց, որ հիշյալ 70,01 տոկոսի 60 տոկոսը ոչ միայն գիտի, որ նման բան կա, այլ նաև ֆիլմերի բովանդակությանն ու «դիալոգներին» է քաջատեղյակ, դատելով «դաս իստ ֆանտաստիշ» գրառումների առատությունից: Ըստ որում, շատերի դեպքում գերմաներենի իմացությունն սկսվում ու ավարտվում է այդտեղ, որոշները գիտեն ննաև «հիտլեր կապուտ» արտահայտությունը, բայց նրանց կեսը վստահ է, որ դա «բլոտի» մրցամարտում է արձանագրվել:


5. Հա, պարզվեց, որ Բրազիլիան Հայաստանում ահագին չուզող ունի )))


6. Գերմանացիները ուրախացրել են հայ մարզասերներին, ցույց տալով, որ ...Հայաստանն ավելի դիմացկուն թիմ ունի:


7. Անպարկեշտության սիրահարներն էլ քիչ չեն, դատելով «արա 8-րդը խփեք»-ի կարգի գրառումներից:


Եվ ի դեպ՝
Ժողովուրդն ասում է. «Ուղտն ինչքան էլ սատկի, կաշին էլի մի իշաբեռ կլինի»: Տվյալ պարագայում՝ Բրազիլիան (ի դեպ, ընկեր-ծանոթներս գիտեն, որ ես այս հավաքականի «բալելշիկների» ցանկում չկամ) ինչքան էլ 7:1 պարտվի, մնում է Բրազիլիա, գնդակի «կախարդների» երկիր: Ու վաղը, մյուս օրը մեջքը շտկելու է, նորից «առաջ գնա»: Այնպես որ, ավելի լավ է կենտրոնանք թեկուզ նրա վրա, թե մե՛նք ինչ անենք, որ մեր երեխեքը գոնե ֆուտբոլ խաղալու տեղ ունենան, սպորտով զբաղվեն, առողջ մեծանան... ու հաջորդ անգամ 1:1-ից հետո Գերմանիային «բրազիլական» հաշվով չկրվենք, հակառակը «կրենք» համեստ, ֆուտբոլային հաշվով
Լավ եղեք, ժողովուրդ ջան:

 

 

Արմեն Հակոբյան