8 հուլիսի 2014 Շիրակի փողոցում տեղի ունեցավ հետմահու Ազգային հերոսի կոչում ստացած Մովսես Գեորգիսյանի հուշակոթող կիսանդրու բացումը:Մինչ այգու բարեկարգումը այն պատված էր աղբով: 2013 թվականի դեկտեմբերի 25ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի որոշմամբ այգին կոչվեց Մովսես Գեորգիսյանի անունով:

 

Պուրակի բացմանը ներկա էին Մովսես Գեորգիսյանի այրի Տիկին Ռուզաննան,Տարոն Մարգարյանը,Արմեն Սարգսյանը,Անահիտ Բախշյանը,Րաֆֆի Հովհաննիսյանը և պաշտոնական այլ անձինք:Կիսանդրու քանդակագործն է Հայկ Թոքմաջյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արթուր Հովսեփյան