1. Կարևոր է արդյունքը, ոչ թե դրան հասնելու ընթացքը։
2. Ապագայի նպատակները որոշել սովորել կարելի է միայն այսօրվա նպատակները որոշելով։
3. Նպատակը ոչ միշտ է արդարացնում միջոցները։
4. Բոլոր ճանապարհներով դեպի նպատակը շարժվելու դեպքում կարելի է կորցնել խիղճը։
5. Նպատակը հնարավորություն է տալիս բացահայտելու սեփական տաղանդը և ձերբազատվելու թուլություններից։
6. Շարժվի՛ր ոչ թե դեպի նպատակը, այլ դեպի քեզ այդ նպատակում, այդ ժամանակ կբացահայտես քեզ։
7. Երազանքներն ու ցանկությունները կարող են լիարժեք նպատակներ դառնալ, եթե դրանց գումարես ուժերիդ
նկատմամբ հավատը։
8. Նպատակներն առաջանում են անհրաժեշտությունից, ցանկություններից և երազանքներից։
9. Նպատակների ազատ ընտրությանը խոչընդոտում են մանկությունից մնացած սահմանափակվածությունն ու թերարժեքությունը։
10. Մարդկանց մեծ մասն ապրում է «ուզում եմ միայն այն, ինչ կարող եմ կամ գիտեմ» սկզբունքով։ Նրանք նպատակներ են դնում՝ ելնելով իրենց զարգացման մակարդակից։
11. Քչերն են ապրում «կարող եմ այն, ինչ ուզում եմ» սկզբունքով։ Այս մարդիկ անընդհատ կատարելագործվում են։
12. Թերարժեք մարդիկ նպատակներ են դնում իրենց թերարժեքության համապատասխան։
13. Թերարժեքությունը, ինչպես լիարժեքությունը, աբստրակտ է, որը որոշում է ինքը՝ մարդը։
14. Եթե հենց սկզբից չես հասկանում՝ ինչու է քեզ պետք նպատակը, նույնիսկ դրան հասնելով՝ կհիասթափվես։
15. Նպատակը, մինչև դրան հասնելը, պետք է ունենա հաճելի արդյունքներ։
16. Գործողությունների որակը որոշվում է արդյունքի որակով։
17. Մի մարդու թերարժեքությունը կարող է բացահայտվել մյուսի հանճարեղության արդյունքում։
18. Անհրաժեշտ արդյունք չտված գործողությունները համարժեք են այդ արդյունքի բացակայությանը։
19. Եթե նպատակով ոգեշնչված ես, բայց ոչինչ չես անում, կա՛մ հիմար ես, կա՛մ կույր, կա՛մ էլ լի ես վախերով և
անիմաստ համոզմունքներով։
20. Նպատակներ ունեն բոլորը, բայց ոչ բոլորն են շարժվում դեպի այդ նպատակները։
21. Մի՛ փնտրիր գլոբալ նպատակներ, հասի՛ր փոքրերին։ Հենց փոքր նպատակներն են բերում մեծերին։
22. Ժամանակ մի՛ վատնիր՝ կյանքի իմաստը փնտրելով, իրականացրս՛ւ ամենօրյա նպատակները և քեզ երջանիկ
կզգաս։
23. Լավագույն նպատակը նոր հնարավորություններ և հեռանկարներ է բերում։
24. Փակուղային նպատակները անգործության են մատնում։
25. Նպատակներում անընդհատ զարգացո՛ւմ փնտրեք։ Դա հաջողության գրավականն է։
26. Նպատակին հասնելու համար պետք է բացահայտել դրա բնույթը։
27. Ինքդ քեզ մի՛ խղճա. շարունակի՛ր շարժվել դեպի նպատակը։
28. Ոչ նյութական նպատակներն ավելի արագ են իրականացվում, նյութականներն ավելի երկար ժամանակ են պահանջում։
29. Ցանկացած նոր նպատակ պետք է համապատասխանի քո նոր «ես»-ին։
30. Ձգտի՛ր նպատակին հասնել միանգամից մի քանի ճանապարհով։