Քառասուն տարեկանում արծվի մագիլները շատ երկարում են ու դառնում ավելի ճկուն: Նա այլևս չի կարողանում ավարը ճանկել: Նրա կտուցը շատ է երկարում ու կեռվում: Արծիվը չի կարողանում սնվել: Թևերի ու կրծքի փետուրները շատ են խտանում, ծանրանում և դժվարանում է թռչելը:
Լեռների խրոխտ տիրակալը կանգնում է լուրջ ընտրության առաջ: Կամ պիտի մահանա, կամ անցնի երկարատև ու ցավոտ փոփոխությունների միջով, մոտ 150 օրերի ընթացքում: Արծիվը թռչում է ժայռի ծերպին հյուսված իր բույնը: Այնտեղ սկսում է կտուցով հարվածել քարերին, այնքան, մինչև կտուցը փշրվում և պոկվում է: Սպասում է, մինչև աճում է նոր կտուց, որով պոկում է իր ճանկերը: Երբ վերջապես աճում են նոր ճանկերը, դրանցով պոկոտում է թևերի ու կրծքի խիտ, ծանրացնող փետուրները:
Այս ամենից հետո, գրեթե 5 ամիս տևող շրջանից հետո, վերածնունդով անցած, նոր կտուցով, ճանկերով և փետուրներով արծիվը կարող է ապրել ևս 30 տարի:
Հաճախ է ստացվում այնպես, որ ապրելու, անգամ ֆիզիկապես գոյատևելու համար մենք պետք է վերափոխվենք: Պետք է հաղթահարենք ցավը, վախերը, կասկածները: Պետք է ազատվենք անցյալի տպավորություններից ու կարծրացած մտքերից: Քանի դեռ այդ բեռը մեր ուսերին է, առաջընթացի մասին երազելն անիմաստ է:
Ալինա Դերձյան