Ինչպես արդեն գրել էի, այսօր հանդիպման էի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ, որի ընթացքում ես ու նախարարը քննարկեցինք Ներառական կրթության մասին օրենքի բացերն ու մտահոգություն առաջացնող խնդիրները: Ասեմ, որ հիմնական խոսակցությունը գնացել է կոնկրետ հոգեկան խնդիրներ ունեցող երեխաների հարցի շուրջ ու րպեսզի նակաուտ չստանաք տեքստի բարդությունից, բաժանեմ այն մի քանի մասերի՝ ըստ քննարկված թեմաների.
- Աշոտյան
Անկախ նրանից ոնց ենք վերաբերվում Աշոտյանի քաղաքական գործունեությանը ու գործունեությանը՝ նախարարի կաևգավիճակում, անձամբ ես չեմ կարող ուրանալ, որ հետադարձ կապի առումով ԱՇոտյանը ամենահասանելի պետպաշտոնյան է իր մակարդակում: Այս հանդիպումն էլ բացառություն չէր ու թեևր չեմ կարող ասել, որ քննարկվող հարցերին գլոբալ լուծում է տրվել, բայց լավն այն է, որ հնչեցված խնդիրները Աշոտյանի համար էլ հասկանալի են և ընդունելի և կարծում եմ կարելի է փաստել, որ դրանց լուծումները գտնելու հարցում առնվազն Աշոտյանի նոմինալ աջակցությունն ունենք: Եթե պարզեցված ասեմ, ապա Աշոտյանի դիրքորոշումը հետևյալում է. ներառական համակարգը անհրաժեշտ է կայացնել, բայց մենք հասկանում ենք, որ կան որոշակի բացեր ու խնդիրներ, որոնց լուծումը դեռ չկա և եթե հնարավոր է այդ լուծումները համատեղ ջանքերով գտնել, ապա մենք պատրաստ ենք կառուցողական համագործակցության:
- Թեստավորման համակարգի բացերը
Հիմա, երեխային ներառական համակարգի մեջ ներառել-չներառելը որոշվում է Գնահատման կենտրոնում, որտեղ 3 օր երեխային ուսումնասիրելուց հետո տալիս են համապատասխան ուղղեգիր: Հիմա դեռ լավ ա, առաջ 1 օրում էին որոշում, ինչը բերում էր սխալմունքի անթույլատրելի բարձր սանդղակի:
Նենց չի, որ 3 օրը բավական է, որպեսզի 100 տոկոսանոց ճշգրտություն ապահովել, դրա համար նախարարին առաջարկեցի երկարացնել այդ գործընթացը, ինչպես նաև պարբերաբար կատարել միևնույն երեխայի թեստավորում՝ ասենք տարին մեկ անգամ, որպեսզի հնարավորինս բացառվի, որ միանգամայն հոգեկան առողջ երեխաները հայտնվեն ներառական համակարգում, իսկ դա ամենևին էլ անհնար չէ ներկա պայմաններում: Ասեմ ավելին, նախադեպերը կան ու հաճախ, հատկապես սոցիալապես անապահով ընտանիքները, գերադասում են իրենց երեխային տեսնել այդ համակարգում, որպեսզի ինչ որ պետական աջակցություն էլ ստանան:
- Հատուկ ուշադրություն պահանջող (ՀՈւՊ) երեխաների թույլատրելի խտություն
Հիմա գործում է կարգ, որով դասարանում չի կարող լինել 3-ից ավել ՀՈՒՊ երեխա՝ միջինացված 20 հոգանոց դասարանի հաշվարկով: Սակայն այս քվոտան գերազանցվում է գրեթե համատարած՝ դիտավորյալ, թե ակամա:
Դպրոցների տնօրինությունը շահագրգռված է շատ ներառական երեխա ունենալ, որովհետև ներառական համակարգով ուսանողի համար պետությունը երկու անգամ ավելի շատ գումար է հատկացնում դպրոցին: Անգամ եթե չի լինում դիտավորություն, կարող է լինել այնպես, որ ասենք մի քանի սովորական երեխա փոխի դպրոցը ու այդ ժամանակ ստեղծվում է իրավիճակ, երբ սահմանված խտությունը գերազանցվում է: Սա իր հերթին ստեղծում է անթույլատրելի ռիսկ, որ ՀՈՒՊ երեխաները ինտեգրոււմը սոցիումի հետ կարող է խաթարվել, իսկ սովորական երեխաների մոտ կարող է դրսևորվել երկրորդական շահ կոչվածը, երբ նրանք են սկսում նմանակել ներառական համակարգով սովորող երեխաներին:
ԱԵս առաջարկել եմ նախ անցկացնել խորը ուսումնասիրություն, որը թույլ կտա հասկանալ, թե որն է այն թույլատրելի խտության շեմը, որը չի կարելի գերազանցել ու սահմանել չոր քվոտաներ դպրոցների համար, ինչպես նաև հետամուտ լինել, որպեսզի դրանք ոչ մի պարագայում չգերազանցվեն: Բացի դրանից, հաշվի առնելով ամերիկյան փորձը, կարելի է կազմակերպել ՀՈւՊ երեխաների ռոտացիոն ուսուցում, երբբ նրանք տարբեր դասաժամեր նստում են տարբեր դասարանների հետ, որպեսզի սովորական երեխաների ավելի մեծ խմբի մեջ խտությունը ավելի օպտիմալ բաշխվի:
- Դասամիջոցներին հատկացվող սնունդ
Թվում է թե մանր խնդիր է, բայց իրականում այն շատ լուրջ է: ՀՈւՊ երեխաներին պետությունը ամեն օր սնունդ է հատկացնում՝ ամսեկան եթե չեմմ սխալվում 14000 դրամի: Սա առաջացնում է սովորական երեխաների խանդը ու ընկճում է նրանց: ոչ թե նրա համար, որ նրանք են սոված, կամ էդ սենդվիչի համար խելքները գնում է, այլ նրա համար, որ երեխայի հոգեբանությունը այլ է, քան մեծահասակներինս ու նա ընկալում է դա որպես խրախուսանք, նվեր ու չի հասկանում, թե ինչու իրեն չի հասնում դրանից: եվ ամենևին էական չէ, որ երեխայյի ծնողը կարող է շատ ավելի համեղ ուտելիք դնել նրա հետ, կամ շատ ավելի շատ գումար հատկացնել բուֆետի համար:
Լուծման մի քանի տարբերակ կա, որի շուրջ դեռ պետք է մտորել: Կա՛մ այդ գումարը հատկացվում է ՀՈւՊ երեխաների ծնողներին (բայց չկա ոչ մի երաշխիք, որ նրանք չեն չարաշահի այդ գումարը ստանալու հանգամանքը), կամ այդ սնունդը հատկացվում է այնպիսի ժամերի, երբ ոչ ներառական երեխաները արդեն դպրոցում չեն լինում, կամ էլ սնունդ հատկացվում է բոլորին:
- Մասնագետների ներգրավում ու խրախուսում
Սա թերևս մեր կրթական համակարգի ամենասուր խնդիրներից է: Մասնագետներից ոմանք կամ պարզապես կոմպետենտ չեն ներառական կրթության համակարգի համատեքստում, կամ էլ չեն դիմանում այդ ծանրաբեռնվածությանը՝ նամն վարձատրության պայմաններում: Հավերժական խնդիր է ու ես միանձնյա դժվարանում եմ դրա լուծումը գտնել: Քննարկելի է:
- ՀՈւՊ երեխաների համար անհրաժեշտ նյութատեխնիկական պայմանների ապահովում
Թեքահարթակների հարցից շատ են խոսում ու ինչ որ առաջընթաց կա: համենայն դեպս, նախարարությունում ինձ վստահեցրին, որ կա հստակ կարգադրություն, որ բոլոր պլանային վերանորոգումների ժամանակ դպրոցներում կառուցվեն թեքահարթակներ՝ հենաշարժողական խնդիրներով աշակերտների համար: Ես մատնանշեցի նաև հատուկ հարմարեցված զուգարաններ ունենալու խնդրի մասին ու պատկերացրեք, առաջարկես մեծ պատրաստակամությամբ ընդունվեց ու խոստացան անպայմանորեն ճշտել ու եթե զուգարանների հարցը ներառված չի ցուցման մեջ, ապա դա էլ ներառել, որ դպրոցներում գոնե մեկ հարմարեցված զուգարան լինի՝ հաշմանդամ երեխաների համար:
- Սիստեմատիկ քննարկումներ ու կլոր սեղաններ
Լավ է, որ կան ֆրոֆիլային պետական մարմիններ ու ՀԿ-ներ, որոնք զբաղվում են ներառական կրթության հարցերով, բայց շատ վատ է, որ այն մարդիկ, ով ամենառաջին գծում են ներգրավված՝ ուսուցիչները, հոգեբանները, սոցմանկավարժները, ծնողները, գրեթե մեկուսցված են այս հարցի շուրջ տարվող աշխատանքներից: Դրա համար առաջարկեցի որոշակի պարբերականությամբ անցկացնել կլոր սեղան-քննարկումներ՝ շահագրգիռ բոլոր կողմերի ներգարվմամբ: Այս առաջարկս ել պատրաստակամությամբ ընդունվեց:
- Ավելորդ էմոցիոնալություն ու արհեստական դիմակայություն
Գաղտնիք չէ, որ սա խիստ ցավոտ հարց է ու ցավոոք սրտի, երբեմն այն ազդեցությունը, որը կիրառվում է կողմերից մեկի կողմից, ծնում է սուր հակազդեցություն, ինչը բերում է դիմակայության, օրինակ՝ ՀՈւՊ երեխաների ծնողներ-առողջ երեխաների ծնողներ առանցքով:
Սա մի կողմից պայմանավորված է նրանով, որ գործ ունենք ըստ իս ավելորդ ու անգամ կասեի ֆետիշիզմի հասնող պոլիտկոռռեկտության հետ, մյուս կողմից էլ գործ ունենք պարզ մարդկային անտակտության ու անսրտության հետ:
Այս խնդիրը ավելի շուտ մեդիա դաշտի լուծելիքն է, քան ԿԳՆ-ինը, բայց այն պետք է լուծել: Պետք է հասկանալ, որ ոչ մի դատապարտելի ու ամոթ բան չկա առողջական ու հոգեկան խնդիրներ ունենալու մեջ: Ոչ ոք իր համար նման բախտ չի ընտրում ու չի ցանկանում, որ իր մերձավորը դրան արժանանա, բայց պետք էլ չի մյուս ծայրահգեղության մեջ ընկնել ու սկսել ավելոդ ձևականություններ անել: Իրավահավասարությունը դեռ չի նշանակում նույնականացում: Ինձ վրա օրինակը բերեմ. չունեմ ոչ մի ակնհայտ առողջական ու հոգեկան խնդիր և ունեմ միանգամայն նույն իրավունքները, ինչ նման խնդիրներ ունեցողը, բայց եթե ասենք ես ու նման խնդիրներով մարդը նույն հանցագործությունը գործենք, ապա իրավունքը միևնույն կերպ չի անդրադառնալու իմ ու ասենք թե անմեղսունակ ճանաչող մարդու վրա: Այո, երկուսս էլ մարդ ենք, երկուսս էլ ունենք իրավունքներ ու պահանջմունքներ, բայց սովորաբար ես ավելի շատ պարտավորություններ ունեմ պետության ու հասարակության առջև, քան խնդիրներ ունեցող մարդը, օրինակ՝ բանակում ծառայելը: Եվ այսպես շարունակ: Ուզում եմ ասել, որ պետք չէ հիվանդագին ընդունել այն փաստը, որ ասենք թե երրորդ աստիճանի աուտիզմ ունեցողին չեն ընդունում ու ընկալում լրիվ նույն կերպ, ինչպես աուտիզմ չունեցողին: Պետք չի ասել, որ մարդուն պիտակավորում են, եթե ասում են, որ նա աուտիզմ ունի (եթե նա իրոք ունի), որովհետև դա պիտակավորում չի, դա դիագնոզ է: Միևնույն ժամանակ, պետք չէ կանխակալ ու բացասական մոտեցում դրսևորել մարդկանց հանդեպ, եթե իրենց դժբախտություն է վիճակվել նման խնդիր ունենալու, պետք է լինել ավելի հանդուրժող ու բարյացակամ, օգնության ձեռք մեկնել, որովհետև նրանք վարակիչ չեն, իսկ վտանգ ներկայացնող դեպքերում, այդ երեխաներին հանրակրթական դպրոցներ չեն բերելու:
Առայժ այսքանը: Հասկանում եմ, որ շատ գրեցի, բայց տասը էսքան էլ դեռ գրելու բան կա ու կգրեմ: Հուսով եմ, որ առաջխաղացում կլինի ու հնարավոր կլինի հնչեցված խնդիրներին լուծում գտնել:
Կոնստանտին Տեր-Նակալյան