Հայտնի «Forbes» հանդեսը հերթական անգամ գնահատելով մոտ 177 երկրների տնտեսական դրությունը՝ երեք տարվա իր դիտարկումների հիման վրա հրապարակել է աշխարհի ամենավատ տնտեսությունն ունեցող երկրների ցանկը:
Ցավոք, Հայաստանն այդ վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է «պատվավոր» երկրորդ տեղը. մեզ միայն Մադագասկարն է կարողացել «հասնել եւ առաջ անցնել»: Մեզնից անմիջապես հետո Գվինեան է, ապա՝ Ուկրաինան: Հինգերորդ տեղում Յամայկան է, վեցերորդում՝ Վենեսուելան, յոթերորդում՝ Ղրղզստանը: Ութերորդ տեղը Սվազիլենդին է պատկանում, իններորդը՝ Նիկարագուային, իսկ տասներորդ հորիզոնականը զբաղեցնում է Իրանը:
Արթուր Սաֆարյան