ԵԳԻՊՏՈՍԻ ԹԱԳՈՒՀԻ ՀԱԹՇԵՓՍՈՒԹ
(Ք.ա. 1508 - 1458)

 

Հաթշեփսութը Հին աշխարհի առաջին ու ամենաազդեցիկ կին առաջնորդն էր: Նա Հին Եգիպտոսի 18-րդ դինաստիայի փարավոններից էր և կառավարել է ավելի երկար, քան որևէ այլ կին եգիպտական պատմության մեջ: Ամուսնացել է խորթ եղբոր՝ Թութմոս 2-րդի հետ և երկուսն էլ իրենց հոր' Թութմոս 1-ի մահից հետո համատեղ կառավարել են երկիրը: Ամուսնու մահից հետո, շուրջ քսան տարի, նա ինքնուրույն է կառավարել Եգիպտոսը: Հաթշեփսութը Հին Եգիպտոսի ամենահաջողակ միապետերից էր: Իրականացրել է լայնածավալ շինարարական աշխատանքներ, կազմակերպել բազմաթիվ արշավանքներ, որոնց արդյունքում Եգիպտոսի փառքն ու ազդեցությունը տարածվել է երկրի սահմաններից դուրս: