Քանյե Ուեսթը խոստովանել է, որ ինքը Քիմ Քարդաշյանին սիրահարված է շատ վաղուց և ամուսնության առաջարկ է արել դեռևս 7 տարի առաջ, սակայն այն ժամանակ ռեփերին չի հաջողվել նվաճել գեղեցկուհու սիրտը.
-Ես թքած ունեմ համբավի մասին այդ խոսակցությունների վրա: Ես իմ երազանքով եմ ապրում: 7 տարի առաջ ես Քիմին ասացի, որ կամուսնանամ իր հետ և ես դա իրականցրեցի:
Ես երկար ժամանակ ցանկացել եմ, որ նա իմը լինի: Նա իմ սիրտը գերել է հենց առաջին հայացքից: Հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ տեսա Քիմի նկարը Փերիս Հիլթոնի հետ և ընկերոջս հարցրեցի. «Դու գիտես, թե ո՞վ է այս աղջիկը՝ Քիմ Քար-դիջենը»: [R]