Հիպնոսը արդեն պաշտոնապես հայտարարվել է սթրեսի, գրգռվածության, անքնության և նույնիսկ միգրենի վերացման փորձված մեթոդ: Այս մասին հայտարարել է Բրիտանական հոգեբանների միությունը: Հոգեբանները նշում են, որ հիպնոսի թերապիա անցածհիվանդներն ավելի հեշտ են տանում բուն վիրահատությունը, վերականգնողական գործընթացը ավելի հեշտ ու արագ է լինում և դեղերի գործածման կարիք չի լինում: Հոգեբանները մեջբերել են բազմաթիվ հայտնի մարդկանց, ովքեր դիմել են հիպնոսի, նիհարելու, սթրեսները մեղմելու կամ ծխելը թողնելու նպատակով:

 

Այդ թվում են Անդրե Աղասին, Մեթ Դեյմոնը, Թայգեր Վուդսը և Ֆերջին: Հոգեբանները պնդում են, որ հեշտ հիպնոսին տրվելը չի նշանակում ենթարկվող լինել, ավելին նրանք պնդում են, որ այն մարդիկ, ովքեր հիպոսի թերապիա են անցնում դառնում են ավելի կենտրոնացած, հավաքված ու կազմակերպված: Իսկ ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է որոշումների կայացման համար ավելի լավ է աշխատում: