Համացանցում կարդացի, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից կառուցված եկեղեցում, 12 առաքյալների նկարում պատկերված առաքյալներից մեկի դիմագծերը նման են եղել մարզպետի դիմագծերին և նա հրահանգել է փոխել նկարը: Կայքերից մեկը հետաքննություն է արել և պարզել, որ նկարիչը որոշել է անակնկալ անել մարզպետին, սակայն այդ ''անակնկալը'' Աբովյանին դուր չի եկել և նկարը փոխվել է: Պարապ ֆեյսբուքյան ձնագնդի նման այս լուրը սկսել է գլորվել:
Մի կողմից լավ է իհարկե, որ Նոյեմբերյանի նորակառույց եկեղեցու մասին բոլորն իմացան /լավ բաների մասին մերոնք չեն սիրում խոսել/, մյուս կողմից այս աղմուկը հրահրողը շատ վտանգավոր բան է անում' մտնելով Աստծո և առաքյալների հարաբերությունների ոլորտ: Ինքը իր առաքյալների դիմագծերի հարցը կլուծեր, բա որ հիմա բարկանա ու որոշի մյուս տարի համացանցում երաշտ անել: Քանի մարդու հաց կկտրվի, պատկերացնում եք? Հետո էլ Աստված Սերժ Սարգսյանին էլ է իր պատկերով ու նմանությամբ է ստեղծել, հիմա ինչ, բողոքենք արարչագործության դեմ?
Իսկ եթե ավելի լուրջ, ապա վստահ եմ, որ շինարարության ընթացքում էլ բազմաթիվ թերություններ են եղել և շտկվել են, ոչ մեկս չենք գնացել, չէ?, մի բուռ ավազ հասցրել շինարարին: Մարդիկ պատրաստել են, գեղեցիկ կառույց է,հիմա մի նկարիչի ինքնագործունեության պատճառով ուզում եք եկեղեցու անունը սկանդալների հետ կապել? Մի բուռ Նոյեմբերյանում այնքան քիչ լավ բան է լինում, որ մի փոքր միջադեպը քննարկման թեմա չպետք է դարձնել. կարևորը եկեղեցին կա, գործում է և իր հարակից տարածքով նոյեմբերյանցիներին է սպասարկում...
Վարուժան Բաբաջանյան