Ինչքան հաճախ ենք հայտնաբերում, որ օրն անցավ, իսկ գործերը կիսատ են մնացել… Ժամանակի սխալ կառավարումը, վատնումը ոչ միայն անարդյունավետ աշխատանքի, այլև բազմաթիվ սթրեսների պատճառ են դառնում: «Ծախսեք րոպեներ' խնայելով ժամեր»: Ձեզ ենք առաջարկում այս փոքրիկ թեստը' պարզելու ինքներդ Ձեզ համար, թե որքան ենք կարևորում ժամանակի օպտիմալ կառավարումը:

 

 

Հաճա՞խ եք տրտնջում, որ էլի ամեն ինչ թողել եք վերջին րոպեին:

 

 

1. Երբեք նման բան չի լինում. ես շատ կազմակերպված եմ:
2. Երբեմն պատահում է:
3. Այդպես է գրեթե միշտ:

 

 

Ինչպե՞ս եք անում օրվա պլանավորումը:

 

 

1. Գրի եմ առնում բոլոր ծրագրերս:
2. Մտապահում եմ կարևոր ծրագրերը:
3. Չեմ սիրում պլանավորել:

 

 

Ձեզ վախեցնո՞ւմ են վերջնաժամկետները:

 

 

1. Ոչ, այդպես ավելի կազմակերպված է ստացվում աշխատանքը:
2. Երբեմն. հաճախ չեմ հասցնում աշխատանքն ավարտել նշված վերջնաժամկետում:
3. Վերջնաժամկետներ չեմ սիրում. չեմ համաձայնում աշխատել վերջնաժամկետների պայմաններում:

 

 

Հաճա՞խ եք աշխատավայրում կիսատ մնացած գործը շարունակում տանը:

 

 

1. Շատ հազվադեպ. աշխատանքը' միայն աշխատավայրում:
2. Պատահում է, բայց աշխատում եմ, որ նման բան չլինի:
3. Գրեթե միշտ. հնարավոր չէ տեղավորվել 8 ժամի շրջանակներում:

 

 

Բավականաչափ կենտրոնացա՞ծ եք աշխատելիս:

 

 

1. Աշխատելիս ամբողջ ուշադրությունս տվյալ գործի վրա է:
2. Հիմնականում այո, բայց ամեն ինչ կախված է տրամադրությունից:
3. Ինձ համար խնդիր է կենտրոնանալը:

 

 

Նախքան գործի անցնելը հաշվարկո՞ւմ եք, թե արդյոք ծախսելիք ժամանակն արժի ակնկալվող արդյունքին:

 

 

1. Միշտ. ինչու պետք է ժամանակս ծախսեմ, եթե հաստատ չէ, որ բավարար արդյունքներ են լինելու:
2. Եթե գործը պետք է արվի, ուրեմն պետք է արվի:
3. Երբեք չեմ մտածել դրա մասին:

 

 

Ե՞րբ եք վերջին անգամ լավ հանգստացել:

 

 

1. Ամեն օր էլ հասցնում եմ հանգստանալ աշխատանքից հետո:
2. Շաբաթ-կիրակի. հանգստյան օրերին չեմ աշխատում:
3. Ի՜նչ հանգստանալ, իսկ գործե՞րը:

 


_________

Հաշվեք Ձեր արդյունքը: Եթե Ձեր պատասխանը 1-ին տարբերակն է, դրա համար Դուք ստանում եք 3 միավոր, 2-րդ տարբերակին համարժեք է 2 միավորը, 3-րդ տարբերակին' 1:

 

15-21 միավոր- Շնորհավորում ենք. Դուք հրաշալի կառավարում եք Ձեր ժամանակը: Ձեր օրը միշտ պլանավորված է, բոլոր գործերն ավարտին են հասցվում վերջնաժամկետներում: Եթե Ձեր արդյունքը բարձր է 19 միավորից, ապա Դուք իսկական խորհրդատու կարող եք լինել ժամանակի կառավարման հարցում: Նման ունակություններով մարդիկ սովորաբար հրաշալի ղեկավարներ են, հուսալի տեղակալներ: Չի բացառվում, որ Դուք հրաշալի գիտակ եք նաև սթրեսների կառավարման հարցում:

 

 

8-14 միավոր- Ձեզ համար ժամանակի արդյունավետ կառավարումն առաջնահերթությունների թվում է, բայց ձգտում եք շատ ավելի լավ արդյունքների: Դուք սովորաբար պլանավորում եք Ձեր ժամանակը, բայց բացթողումներից խուսափել միշտ չէ, որ հնարավոր է: Ավելի խիստ վերաբերվեք պլանավորմանը. ամեն ինչ կստացվի:

 

 

Մինչև 8 միավոր- Ժամանակի պլանավորումը, ինչպես երևում է, Ձեր թույլ կողմն է: Սպոնտանությունը, ամեն ինչ դեպքերի զարգացմանը թողնելը Ձեր ապրելակերպն է: Պատճառները կարող են տարբեր լինել, բայց արդեն հասցրած կլինեք բախվել վատ հետևանքների…