Ես չգիտեմ ինչ անուն տամ նրան, ով կարող է ինչ-որ մազպետին այնքան սիրել, որ նկարը ձեռքով նկարի ու տանի եկեղեցի... ում ինչքան ուզում եք նկարեք ու քանդակեք, բայց տարեք ու ձեր տներում դրեք ու ամեն առավոտ մոմ վառեք նկարի, քանդակի դիմաց... այս հարցը չպետք է անտեսել... Տավուշի նորանշանակ մարզպետ ոմն Հովիկ Աբովյանը, շատ կարճ ժամանակահատվածում այնքան է «սրբացել», որ այժմ նրա նկարը փակցված է եկեղեցու պատերից ներս՝ պատին...

 

Խնդրում եմ եկեղեցին թողեք թող մնա մաքուր, այսպես թե այնպես եկեղեցու պատերից ներս այսօր այնքան տգեղ ու անթույլատրելի բաներ են կատարվում, աղանդավորական շարժումներ են ձևավորվում, ձևավորվել. ու շարունակվում է այդպես առանց վախի, առանց պատասխանատվության ենթարկվելու, դա թողեմ հետո, իսկ այս մեկը, ուղղակի խայտառակություն է...

 

Ես այլևս ոչ զարմանում եմ, ոչ էլ ինձ այլևս կարող եք զարմացնել... Տավուշի մարզի Կողբ համայնքում օծվել է Սբ. Հովհաննես եկեղեցին, որը համայնքի բնակիչների համար մեծ ուրախություն էր, հատկապես, այն, որ մարզը ևս ունեցավ մի նոր եկեղեցի... Մինչդեռ բնակիչները պատմել են, որ գյուղի նորակառույց եկեղեցում բազմաթիվ որմնանկարների և նկարների մեջ առաջին իսկ հայացքից աչքի է զարնում մի նկար' բոլորին հայտնի Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարը, որում Հիսուս Քրիստոսը նստած է իր 12 առաքյալների հետ:

 

Պիղծ. ուռուգլուխները, ովքեր եկեղեցին դարձնում են մեյմունների հավաքատեղի, չեն հասկանում, որ եկեղեցին սուրբ է, Աստծո տունը, իսկ այնտեղ ավելորդ իրեր չպետք է լինի...

 

 

Արթուր Հայրապետյան