Վերջին օրերին համացանցում լայն տարածվում են մի հարսանիքի լուսանկարներ, որոնք հիացմունքից բացի, ուրիշ ոչ մի էմոցիա չեն առաջացնում: Ձեզ ենք ներկայացնում Մոնիկայի և Ջոզեֆի՝ Բալիում տեղի ունեցած անսահման գեղեցիկ հարսանիքի լուսանկարները: Ավստրալիացի դիզայներ Diana Khoury-ն իր ամբողջ երևակայությունը ներդրել է այս հարսանիքը իսկապես նմանը չունեցողը դարձնելու համար: Ընտրված գույները, ծաղկային նուրբ ձևավորումները, որոնց առավել շքեղություն են տվել Բալի կղզու բնական հարստությունները, լողափնյա այս հարսանիքը դարձրել են իսկապես դրախտային: