Երբ Պորոշենկոն «դարձավ» Ուկրաինայի նախագահ, շրջանառության մեջ դրվեց նրա «խաղաղության պլանը»: Այդ ընթացքում բազում հարցադրումներ էին հնչում' կապված այդ պլանի արդյունավետության հետ: Պատասխանելով հարցադրումներին' Պորոշենկոն ակնարկել էր, որ եթե այս պլանը չաշխատի, ապա կա նաև «պլան Բ»:


Դատելով երկրի հարավ-արևելյան շրջաններում տիրող իրավիճակից և պաշտոնական Կիևի' այդ շրջաններում գործելակերպից, կարելի է ենթադրել, որ Պորոշենկոյի «Բ» պլանը ենթադրում է պարբերաբար մարդկային զոհերի հետ մեկտեղ հասնել այդ շրջանների լիակատար շրջափակմանը' սկսած էլեկտրաէներգիայից, ջրից, կապից, հեռարձակումներից ու առաջնային ապրանքների դեֆիցիտի առաջացումից' վերջացրած մարդկանց տեղաշարժով: Հայտնի «Անակոնդայի» լոկալ տարբերակն է, որը, ոնց որ թե արդյունքներ է տալիս, քանզի տարբեր լրատվականների էջերից կարելի է տեսնել, որ այդ շրջանի մարդիկ ոչ այնքան մտահոգված են իրենց ռուսական ապագայով, որքան իրենց գոյատևման և հումանիտար աղետից խուսափելու հեռանկարով: Իսկ ավելի կոնկրետ' այդ մարդիկ քիչ-քիչ արդեն կորցնում են պայքարելու ուժ:

 

 

Կնյազ Սարոյան