Սա արդեն նմանվում է ծաղրի
Հուլիսի 9-ին տխրահռչակ Ռոբերտ Նազարյանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվելու է «Երևան ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հարցը: Նախատեսվում է խմելու ջրի մեծածախ սակագինը թանկացնել 37.521 դրամով՝ դարձնելով 55.695 դրամ:
Որոշումն ուժի մեջ կմտնի այս օգոստոսի 1-ից՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման օրը:
Տեսեք ինչ է ստացվում. փաստորեն, հայատյաց ռոբերտ նազարյան դերակատարը(այսուհետ' ՌՆ), դեռ չմարսած Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, երկրորդ հարվածն է հասցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն:
Այսպիսով, ո՞ւմ է ուղղված այս հարվածը. իհարկե, առաջին հերթին գյուղացուն: Հավատարիմ մնալով իրենց գործելաոճին, "ՌՆ և ընկերներ" ՓԲԸ-ն ուղղակիորեն խփում է գյուղացու գրպանին: Առավել քան համոզված եմ, որ մինչև սեպտեմբեր քննարկման է դրվելու նաև խմելու ջրի մանրածախ սակագինը: Այս թանկացումները շարունակվելու են բոլոր ոլորտներում (ինչպես ասում էր նախկին վարչապետը' ոլորորտներում), քանի դեռ մեզանից յուրաքանչյուրը չի կտրվել աթոռից և դուրս չի եկել փողոցներ, հրապարակներ' ընդվզելու:
Ի վերջո, հաղթանակի բերկրանքը վայելելու ենք մենք' կոպեկներով յոլլա գնացողներս:
Հ.Գ. Տրանսպորտի, քաղաքային հեռախոսի, օդ շնչելու, զբոսնելու, հաց ուտելու սակագները ե՞րբ ես թանկացնում ՌՆ
Գոռ Գևորգյան