Իրանի և Արևմուտքի միջև շարունակվում են բանակցություններն ԻԻՀ միջուկային հիմնախնդրի շուրջ: Դեռևս անորոշ է, թե արդյոք կողմերը կկարողանան մինչև հուլիսի 20-ը փոխհամաձայնության գալ ստորագրվելիք պայմանագրի բոլոր կետերի հարցում: Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների՝ վերջնական փաստաթուղթը պատրաստ է, սակայն ցենտրիֆուգների քանակի հետ կապված տարաձայնությունը պահպանվում է, որը բանակցություններում ամենաբարդ խնդիրներից մեկն է. Իրանը ցանկանում է ուրան հարստացնելու նպատակով ամրագրել 50.000 ցենտրիֆուգ ունենալու իր իրավունքը, իսկ Արևմուտքը պնդում է այդ թվի նվազման վրա:

 

 

Ռուդիկ Յարալյան