«Ուշ է հիմա» երգի տեսահոլովակը ու բառերը այս տարվա «ամենադաստիարակվածն են»: Այս երգը ես մի անգամ էի լսել ու էդպես ուշադրություն չէի դարձնում: Կյանքիս էս փուլի ամենակարևոր խորհրդատուի' քրոջս շնորհիվ, ես «բացահայտեցի» Արմոյի' «Ուշ է հիմա» երգը, ուշադիր լսեցի բառերը ու տեսա հոլովակը:
Անկեղծ ասած դրանից հետո, ես հատուկ սկավառակ եմ «հավաքել», որը բաղկացած է երկու երգից' Արմոյի այս երգը ու Պեպելյանի «իմ ընկեր» երգը: Այդ սկավառակը այժմ իմ մեքենայի մեջ է ու անընդհատ այդ երկու երգն եմ լսում (հենց մեքենա տեսնեք, որ էս երգը անընդհատ լսվումա, ապա իմացեք դա ես եմ):
Այո, այս երգը ու տեսահոլովակը էս տարվա «ամենադաստիարակված» երգն է ու տեսահոլովակը. տեսահոլովակում ոչ մի ավելորդություն, շքեղություն չկա, «անդաստիարակ» բան չկա, երգի բառերը հասկանալի են, իմաստալից ու լսվող... իսկ երաժշտությունը «թեթև» ու ականջ «Չծակող»:
Ինչի եմ, ես սենց հատուկենտ երգերին անդրադառնում՞՞ որովհետև ուրախանում եմ, որ մի մեծ աղբանոցի մեջ տեսնում ես փայլող բան ու ուզում ես բոլորի հետ կիսվես:
Ապրի Արմոն շատ ճաշակով գործ է արել:
Անկախ Հայաստան