Թուրքիան նախապայման է սահմանել Հայաստանի հետ սահմանները վերաբացելու համար :


Ըստ «Ոուրլդ բոլթեն» լայքի կիրակի օրվա հաղորդման , Թուրքիայի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ , հերքելով Ալիջանի սահմանային անցակետը վերաբացելու որոշման կապակցությամբ կատարված հաղորդումները , հայտարարել է , որ միայն այն դեպքում է վերաբացելու Հայաստանի հետ սահմանները , երբ վերջինս կամք է դրսևորելու Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ և այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկելու :


Ավելի վաղ Թուրքիայի որոշ օրաթերթեր գրել էին , որ այդ երկրի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հրահանգել էր մինչև սեպտեմբեր ավարտել Ալիջանի սահմանային անցակետի վերաբացման նախապատրաստական բոլոր աշխատանքները:

 

 

Նարեկ Գաբրիելյան