Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակի ասածով , ԻԻՀ միջուկային ինֆորմացիայի հրապարակումը ՝ ՄԱԳԱՏԷ-ի կողմից բացահայտ խախտում է համարվում :


Քննադատելով ՄԱԳԱՏԷ-ի գերատեսչի վերջին զեկույցում Իրանի միջուկային հարցի վերաբերյալ որոշ տեղեկությունների հրապարակումը , Հոսեյն Նաղավի Հոսեյնին ասել է .-«Եթե Իրանի մասին զեկույցներում ու ինֆորմացիաներում չի ապահովվելու անհրաժեշտ անվտանգությունը , ուրեմն անհրաժեշտ կլինի վերանայել գործակալության հետ համագործակցությունը» :


Անդրադառնալով Իրանի միջուկային գիտնականների որոշ անունների բացահայտմանը , ԻԻՀ խորհրդրանի պատգամավորն ասել է .-«Ցավոք Իրանի կողմից գործակալությանը հղած գաղտնի զեկույցների ուղարկվելուց հետո , այդ ինֆորմացիան հայտնվում է սիոնիստական ծառայությունների ձեռքում , ինչի հետևանքով մեր երկրին մեծ ծախսեր են պարտադրվում, իսկ իրանցի միջուկային գիտնականները ահաբեկոթյան զոհ են դառնում» :


2014 թվականի մայիսի 23-ին, Իրանի միջուկային գործունեության մասին ՄԱԳԱՏԷ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոյի վերջին զեկույցը,հերթական անգամ գաղտնի ինֆորմացիա էր պարունակում այդ գործունեության մասին: Այդ իսկ պատճառով , վերջերս չորս էջանոց մի զեկույցով, Իրանը գործակալությոնից պահանջել էր' վերոնշյալ ինֆորմացիայի հրապարակման վերաբերյալ անհապաղ հետաքննությունների անցկացնել :

 

 

Նարեկ Գաբրիելյան