Ջասթին Բիբերի ընկերներից մեկը սկանդալային բացահայտումներ է արել համաշխարհային թրենդ դարձած այս աստղի մասին: Քինգ Քեվի անունով եերիտասարդը պատմել է, որ Բիբերի Կալիֆորնիայում գտնվող շքեղ առանձնատանը նա պարբերաբար մեծ խնջույքներ է կազմակերպել, որոնց բերել է 60-70 աղջիկներ: Ավելին, ըստ Քեվիի, այդ խնջույքների ժամանակ նա բազմիցս է ականատես եղել, թե ինչպես է բիբերը մարիհուանա ծխում, սակայն նա շատապե է արդարացնել իր ընկերոջը, որ Կալիֆորնիայում մարիհուանայի օգտագործումն օրինականացված է, իսկ Կալիֆորնիայից դուրս նա չի տեսել, որ Բիբերը մրիհունա ծխի:


Ի դեպ, հետաքրքրական է, որ Քինգ Քևին այս հայտարարությունն արել է՝ միամսյա ռեաբիլիտացիոն կուրս անցնելու ժամանակ. բանն այն է, որ նա հերթական անգամ հայտնվել է նարկոլոգիական դիսպանսերում՝ կոդեինի կախվածությունը հաղթահարելու համար: Երիտասարդը պնդում է, որ ինքը մինչև հիմա էլ մտարեիմ է Բիբերի հետ և իր ընկերը իրեն պարբերաբար նվերներ է ուղղարկում, պարզապես նրա մենեջմենթը թույլ չի տալիս, որպեսզի նա հանդիպի իր ընկերոջ հետ՝ վախենալով իմիջային խնդիրներից:


Այս հարցազրույցը հայտնվելուց հետո բիբերը շտապել էր հերքել այս լուրը թվիթերյան գրառումով, սակայն րոպեներ անց գրառումն անհետացել էր, սակայն խորաման լրագրողները հասցրել էին սքրինշոթ անել.

Justin Bieber