Հնդիկ ուսուցիչ 36-ամյա Ջասմուդդին Ահմադը պատասխանել է 45-ամյա սիամական զույգեր Հանի և Յամունա Մոնդալների սիրուն, որոնք ի ծնե կպած են միմյանց որովայնի հատվածում: Այժմ կանայք իրոք երջանիկ են: Արդեն 7 ամիս է եռյակն ապրում է միասին:
Երբ մենք հանդիպեցինք Ջասմուդդին, երկուսով զգացինք, որ նա այն տղամարդն է, որը կսիրի երկուսիս էլ: Այդպես էլ եղավ, նա ամբողջ սրտով սիրում է մեզ: Մենք շատ երջանիկ ենք, որ նա մտավ մեր կյանք: Շատ ենք տառապել նախկինում, բայց հիմա հույս ունենք մեր կյանքի մնացած մասն անցկացնել նրա հետ,- ասել են քույրերը:
Երկվորյակները ծնվել են Արևմտյան Բելգիայում: Ծնվելուց հետո ծնողները լքել են նրանց: Քույրերը միշտ զգացել են հասարակության դժկամ վերաբերմունքն իրենց նկատմամբ: Նրանք կրթություն չեն ստացել և աշխատել են շարժական կրկեսում, որը շրջում էր ամբողջ Հնդկաստանով: Կրկեսում էլ նրանք հանդիպել են Ջասմուդդին, ով ընդունվել էր այդտեղ աշխատանքի:
Երբ ես հանդիպեցի նրանց, զգացի նրանց ցավը, ինչպես իմ սեփականը:Ես միշտ այդպիսին եմ եղել, միշտ ուրիշների խնդիրներին վերաբերվել եմ այնպես, կարծես դրանք իմը լինեն: Ամեն երեկո մենք նստում ենք կտուրին և խոսում մեր կյանքի մասին: Մենք բաժանում ենք մեր ընդհանուր ուրախությունները և տխրությունները,- ասել է Ջասմուդդին Ահմադը: