2014-ի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Կոլումբիայի հետ խաղում Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ստացել է մեջքի վնասվածք ու կբացակայի 4-6 շաբաթ:
Այս առաջնությունում Բրազիլիայի հավաքականի ամենաարդյունավետ հարձակվողը, որի ակտիվում գրանցված է չորս գնդակ, հեռանում է առաջնությունից: Ամբողջ Բրազիլիան արտասվում է սիրած ֆուտբոլիստի համար:
Նեյմարն իսպանական հայտնի ՙՙԲարսելոնա՚՚ ակումբի հարձակվող է, 2010թ-ին դարձել է Բրազիլիայի գավաթակիր, 2013-ին՝ Իսպանիայի սուպերգավաթակիր, 2013-ին՝ Բրազիլիլիայի հավաքականի կազմում՝ Կոնֆեդերացիայի գավաթակիր:
Սուրեն Սուրենյանց