Պարզվել է, թե ուղեղի որ հատվածն է պատասխանատու խղճի համար: Մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են 25 կամավորների ուղեղը պարզելու է համար, թե ինչպես է այն տարբերակում լավ և վատ արարքները, որ հատվածն է պատասխանատու գործողությունների և արարքների կատարման որոշման համար:
Գլխուղեղի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդը միակ կաթնակեր տեսակն է, որն ունի նման ֆունկցիա: Համեմատելով կապիկների ու մարդու ուղեղը գիտնականները նկատել են, որ գլխուղեղի առջևի հատվածի կառուցվածքում առկա 12 մասերից մեկը բացակայում է կապիկների մոտ: Այդպիսով, ըստ գիտնականների, ուղեղի հենց այդ հատվածի կառուցվածքներից մեկն է պատասխանատու մարդու խղճի համար: