Տղամարդիկ ավելի մոռացկոտ են, քան կանայք: Սա պարզել են Նորվեգիայի գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանի գիտնականները : Գիտնականները սա պարզելու համար 2006-2008-ը հետազոտել են 50 հազար մարդու: Հետազոտությունը պարզել է, որ տղամարդիկ լավ չեն հիշում անունները, տարեթվերը, տարբեր իրադարձություններից դետալներ:

 

Հարցաթերթիկ լրացրած տղամարդկան ց 89 տոկոսը դվարությամբ է հիշե անունները, կանանց' 86 տոկոսը: Տարեթվերի դեպքում պատկերը նույնն է. կրկին տղամարդիկ ավելի մոռացկոտ են: Արական սեռի 75 տոկոսը չի հիշում թվերը, կանանց' 64 տոկոսը: Գիտնականներըսա կապում են ոչ այնքան ուղեղի աշխատանքի, որքան տղամարդկանց մոտ տարածված բզմաթիվ հիվանդությունների հետ. ինչպես օրինակ, սրտանոթային հիվանդությունները, արյան բարձր ճնշումը և ծխելու սովորությունը: