Դեսպան Ջոն Հեֆֆերնը ասում է, որ ԼՂՀ-ն պետք է հետ տա «հարակից 7 տարածքները՝ հանած միջանցքը»: Դեսպանը սրանով հավելյալ «պարզաբանում» է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքի վերջերս արած հայտարարությունը: Փաստորեն տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ Մինսկի խումբը՝ առանց Ղարաբաղի , քննարկում է տարածքներ հետ տալու հարցը: Դրանք այն տարածքներ են, որտեղից գնդակոծվում, հրետակոծվում էր հայկական բնակավայրերը:

 

Համանախագահները տեսնում են թե վերջին տասը տարիներին ինչպիսի ինտենսիվությամբ է զինվում Ադրբեջանը եւ ինչ զինատեսակներ է ձեռքբերում: Աշխարհը տեսնում է թե Ադրբեջանի նախագահը ինչպես է վարվում սեփական քաղաքացիների հետ, Ալիեւի հակաժողովրդավարական քաղաքականության մասին տասնյակ զեկույցներ են գրել զանազան միջազգային կառույցներ: Մինսկի խումբը քաջ գիտակցում է, որ եթե այդ տարածքներում հայտնվեն ադրբեջանական զինված ուժերը, նորից կրկնվելու է նույն պատմությունը:

 

 

Էդիկ Բաղդասարյան