Ֆրեզնոյում կյանքից հեռացավ հայ վերջին դասականներից մեկը ... Ռաֆայել Աթոյանը ... Հայաստանում նրան շատերը գիտեն «Մենավոր ընկուզենին» և «Կարոտ» ֆիլմերով, սակայն քչերն են պատկերացնում, որ Աթոյանը նախևառաջ հանճարեղ նկարիչ էր ...
Իմ մանկության տարիների լավագույն պահերից շատերը նրա հետ են կապված, նրա արվեստանոցի, որ հեքիաթային հուշեր է թողել ... Հորս հետ կապող ևս մեկ օղակ ընդմիշտ հեռացավ մեզանից: Վերջին 25 տարիներն Աթոյանն ապրեց Ֆրեզնոյում ու թե ինչպես այդ կոլորիտային գյումրեցին դիմացավ այդքան երկար իր Հայաստանից հեռու, դժվար է հասկանալ ...
Հիմա՝ միայն 25 տարի անց, այդ քաղցրախոս, բայց մենավոր ընկուզենին՝ իր ընկերների «Աթոն», կվերադառնա Հայաստան՝ ընդմիշտ հանգչելու այն հողում, որի անբաժան, սակայն բաժանված մասն էր նա ...
Նարեկ Գաբրիելյան