● Կնքահայրը ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Մառլոն Բրանդոն, ինքն է հեղինակը իր կերպարի՝ Վիտո Կոռլեոնեի։ Ասում են, որ նա նկարել է մատիտով իր բեղերը, ապա անձեռոցիկ դրել բերանում՝ երկու կողմերում, իսկ մեծ փորի տպավորություն թողելու համար լրացուցիչ շորեր է հագել, և կանգնելով հայելու առաջ' արտասանել հետևալ խոսքերը. «Սա այն է, ինչ հարկավոր է»:

 


● Տարբեր դերերի համար քննարկվել են Ալեն Դելոնի, Ֆրենկ Սինատրայի, Ջեք Նիկոլսոնի, Դասթին Հոֆմանի, Ռոբերտ Ռեդֆորդի, Ուորեն Բիթիի, Լոուրենս Օլիվիեի, Բերտ Ռեյնոլդսի և այլ դերասանների անուններ։ Ալ Պաչինոն այս ֆիլմում կատարել է իր առաջին դերը մեծ կինոյում' ընտրվելով տասնյակ արդեն իսկ կայացած դերասաններից, ընդ որում սկզբում ֆիլմի պրոդյուսերները չեն վստահել նրան' տեսնելով նրա խաղը կինոհրապարակում:

 


● Ֆիլմը ունեցել է ընդամենը 6 մլն դոլար բյուջե, սակայն նրա եկամուտները ամբողջ աշխարհում կազմում են մոտ 250 միլիոն դոլար։

 


● Մառլոն Բրանդոն չի ներկայացել Օսկարի մրցանակաբաշխությանը' ստանալու լավագույն դերասան անվանակարգում նվաճած Օսկարի իր արձանիկը։

 


● Վիտո Կոռլեոնի համար որպես կերպար Մարիո Պյուզոն (վեպի հեղինակը) ընտրել է հայտնի գանգստեր և խոշոր մաֆիական պարագլուխ Կառլո Գամբինոյին:

 

 

Իմացիր Ավելին