Ցանկացած տոն, տարեդարձ, հիշարժան օր մեզանում տպավորվում է այնքանով, դրա տոնակատարությունը իրականացվում է այնքան սիրով ու խանդավառությամբ, որքան հոգեհարազատ է այդ տոնը մեզ համար, որքան գիտակցում ենք դրա կարևորությունը մեր կյանքում և արժևորում այն:
Այս տեսանկյունից, մեր անկախ հայրենիքի Մայր օրենքի ընդունման օրը, ի տարբերություն մյուս պետական տոների, թերևս, նվազագույն ընկալում ունի, ինչը, բնականաբար պայմանավորված է մեզանում ՀՀ Սահմանադրության դերի արժևորման, մեր պետության բնականոն ընթացքի, նրա յուրաքանչյուր քաղաքացու գործունեության վրա երկրի հիմնական օրենքի ազդեցության թերի գիտակցումով:
Մինչդեռ Սահմանադրության, որպես հայրենիքի կարևորագույն պետական խորհրդանիշի, որպես պետական համակարգի գործունեության օրինական հիմքի, առանցքային նախապայմանի հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող:
Շնորհավորում եմ Հայաստանի Սահմանադրության օրը:
Արմեն Պետրոսյան