Մեր երկրի մայր օրենքի առաջին հոդվածն ասում է' Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, սոցիալական, իրավական, ժողովրդավարական պետություն է: Յուրաքանչյուր իրավական բավարար երաշխիքներ ունեցող երկրում պահպանվում է ժողովրդի' Սահմանադրությամբ ունեցած իրավունքները, սակայն մեր երկրի քաղաքացին ունի բազում խնդիրներ արդարադատությունից և գործազրկությունից մինչև արտագաղթ ու աղքատություն:

 


Այս համատեքստում վերջին շրջանում շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխություններին անդրադառնալը համարում եմ ժամանակավրեպ, քանզի մեր երկրի և ժողովրդի համար ներկայումս առկա են սոցիալական լուրջ դժվարություններ, իսկ արտաքին քաղաքականությունում և առհասարակ մեր տարածաշրջանում, ընթանում են մի շարջ գլոբալ քաղաքական գործընթացներ:

 


Հայաստանի Հանրապետության քաղաքացու առաջնային նպատակն է կերտելու ժողովրդավարական պետություն և դա այդպիսին դարձնելու համար արել և անելու է հետևողական ու հստակ քայլեր,իսկ ստեղծված դժվարությունները չպետք է խոչընդոտ հանդիսանան, որպեսզի մեր երկրի առաջխաղացման համար ժողովուրդն իր ձեռնարկած քայլերից հետ կանգնի: Իսկ քաղաքական, հասարակական գործիչներն ու յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է իր նպաստն ունենա, որպեսզի յուրաքանչյուր մարդ գիտակցի, որ այս պետության լիիրավ քաղաքացի է և ունի հստակ իրավունքներ, պարտավորվածություն և ազատություն:

 


Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ:

 

 

Վահե Էնֆիաջյան