1. Մարդուն դիմելիս տվեք նրա անունը: Անունը մարդու անբաժանելի մասն է հանդիսանում' ծննդյան օրից սկսած: Այն արտասանել նշանակում է ևս մեկ անգամ հաստատել այն փաստը, որ այդ մարդը գոյություն ունի երկրի վրա: Բացի այդ, ապացուցված է, որ մարդուն նրա կոչումով կամ անունով դիմելիս նրա մոտ առաջանում են դրական էմոցիաներ: Եթե Դուք զրուցակցից ինչ-որ բան եք ուզում, ապա նրան համապատասխան ձևով է պետք դիմել:

 

2. Կարևոր է դիմացինին ուշադիր լսելը, եթե անգամ նա ճիշտ չէ: Միանգամից պետք չէ ասել նրան, որ նա սխալ է: Կարելի է ինչ-որ մի հարցում համաձայնության գալ ու գտնել ընդհանուր հետաքրքրություններ: Իսկ հետո փորձեք բացատրել նրան Ձեր տեսակետը և այս դեպքում արդեն զրուցակիցն ըմբռնումով կմոտենա Ձեր ասածներին:

 

3. Կրկնեք զրուցակցի շարժումները: Այն կարևոր դեր է խաղում մարդկանց միջև փոխհամաձայնության գալու համար: Շատերն օգտագործում են այս հնարքը նույնիսկ ենթագիտակցորեն:

 

4. Առաջարկեք մի բան, որից դժվար է հրաժարվել: Այս հնարքն աշխատում է այն պատճառով, որ մարդկանց մոտ կա պարտքի զգացում: Սկզբում նրանցից ինչ-որ հեշտ բան խնդրեք, հետո մի քանի օր անց դիմեք նրան ավելի դժվար առաջադրանքով: Որպես օրենք՝ մարդը այն մեծ հաճույքով կատարում է:

 

5. Զրուցակցի հոգնածությունը Ձեր հաղթաթուղթն է: Հոգնած մարդկանցից ավելի հեշտ է դրական պատասխան ստանալը: Երբ որ մարդու ուժերն սպառված են, նա ավելի է հակված ընդունելու իրեն ուղղված պահանջները:

 

6. Դիմեք դիմացինին խնդրանքով: Մեծ հավանականություն կա, որ նա կկատարի Ձեր խնդրանքը, քանի որ կմտածի, որ մի օր էլ ինքը կարող է Ձեզ խնդրանքով դիմել: