Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր բնակիչ պարտավոր է ուժգին պայքար մղել իր' քրտինքով վաստակած ամեն մի դրամի շորթման դեմ: Պետք չէ սպասել եղանակային փոփոխությանը և նոր ոտքի կանգնել էլեկտրաէներգիայի(որն իր հերթին կհանգեցնի շղթայական թանկացումների), գազի, տրանսպորտի թանկացման կամ այլ չարիքի դեմ, որը մեզ հրամցնում է հայատյաց իշխանությունը: Մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր պետությանը, այլապես կկորցնենք այն, ինչ ձեռք է բերվել մեր հերոսների արյան գնով: Անհրաժեշտ է մասնակցել յուրաքանչյուր հանրահավաքի' ընդդեմ իշխանության: Եկեք մեկ մարդու պես ցույց տանք սրանց մեր ուժը, թող նրանց մոտ վերականգնվի վախի զգացումը:

 

Կից նյութն՝  այստեղ

 

Գագիկ Սերոբյան