Ասում են՝ «Ալ-Կաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի անդամները հատուկ մեթոդ են մշակել, որի միջոցով կարողանում են iPhon-ները և Samsung սմարթֆոնները պայթուցիկի վերածել, ինչի պատճառով Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի օդանավակայանների աշխատակիցները վերջին շրջանում սկսել են մանրազնին կերպով ստուգել այդ սարքավորումները:


Արևմտյան մի շարք հատուկ ծառայությունների տվյալներով՝ Սիրիայում «Ալ-Կաիդայի» թևավորում հանդիսացող «Նուսրայի ճակատ» և «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» կառույցները համադրել են իրենց ջանքերը՝ օդանավակայններում և ինքնաթիռներում ահաբեկչական գործողություններ իրականացնելու գործում, և այդ նպատակով կարող են օգտագործվել հատկապես արևմտյան պետություններից սիրիական պատերազմին մասնակցած իսլամականները:
Իսկ նոր տեսակի ռումբերի հեղինակն, ըստ բրիտանական ԶԼՄ-ների, «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» կազմակերպության՝ պայթուցիկ սարքավորումների գծով գլխավոր մասնագետ Իբրահիմ Հասան ալ-Ասիրին է, ով նաև հանդիսնաում է մարդու մարմնում պատվաստվող նոր տեսակի պայթուցիկների ստեղծողը:


Հիրավի, շատ բազմաֆունկցիոնալ են մերօրյա կապի միջոցները:

 

 

Արմեն Պետրոսյան