Աշխարհում ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը Շանհայն է: Ըստ 2011 թվականի տվյալների' այնտեղ ապրում է 23 431 000 մարդ:


***
Չինաստանի Գուանդուն նահանգում պատրաստվում են ստեղծել աշխարհի ամենամեծ քաղաքը' 42 մլն բնակչությամբ: Այն շուրջ 26 անգամ անգամ ավելի մեծ կլինի, քան Լոնդոնն ու իր արվարձանները և կստեղծվի 9 քաղաքների միացման շնորհիվ: Ինչպես գրում է Daily Telegraph-ը, այդ քաղաքին բաժին կընկնի Չինաստանի ՀՆԱ-ի շուրջ 10 տոկոսը: Քաղաքների միացման գործընթացը կտևի շուրջ 6 տարի: Այնտեղ կկառուցի նաև արագընթաց երկաթգիծ, որպեսզի հնարավոր լինի քաղաքի մի ծայրից մյուսը հասնել 1 ժամվա ընթացքում:


***
Աշխարհում ամենամեծ տարածք ունեցող քաղաքը ավստալիական Սիդնեյն է: Նրա ընդհանուր տարածքը 121 446 ք/կմ է:
Սակայն ճապոնացիները վիճաբարկում են՝ պնդելով, որ ամենամեծը Խուլումբուիր քաղաքն է, որը գտնվում է Ներքին Մոնղոլիայի մեջ և զբաղեցնում է 263 953 ք/կմ : Բայց իրականում այն ավելի շատ տարածաշրջան է, ոչ թե քաղաք:


***
Իսկ իր ձգվածությամբ ամենաերկար քաղաքը Մեխիկոն է, որի երկարությունը 200 կմ-ից ավելի է:


***
Ամենափոքր քաղաքը համարվում է խորվաթական Խում քաղաքը : Նրա բնակչությունը տատանվում է 17 - 25 մարդկանց մեջ :


***
Ամենաբարձր վայրում գտնվող քաղաքը պերուական Լա Ռինկոնադա քաղաքն է, որը ծովի մակարդակից գտնվում է 5100 մ բարձրության վրա:


***
Իսկ ամենացածր վայրում գտնվող քաղաքը Մեռյալ ծովի ափին գտնվող իսրայելական Նավե Զոարն է, որը ծովի մակարդակից 395 մ ցածրության վրա է:


***
Ամենամեծ քաղաքային ագլոմերացիա է համարվում ճապոնական «Տոկիո - Իոկոգամա» - ն, որի բնակչությունը 37.126 միլիոն մարդ է:


***
Ամենաբարձր որակով կյանք է ապահովում ավստրիական Վիեննան:


***
Ամենահյուսիսային քաղաքը աշխարհում համարվում է նորվեգական Լոնգաիրը, որը նաև Շպիցբերգենի վարչական կենտրոնն է: Հատկանշական է նաև այն, որ քաղաքում չկա գերեզմանոց:


***
Ամենահարավային քաղաքը արգենտինական Ուշուայա քաղաքն է:


***
2012 թ-ին Forbes ամսագրի կողմից ամենանորաձև քաղաք սահմանվել է Լոնդոնը:


***
2013 թ-ի ամենաթանկարժեք քաղաք համարվել է շվեյցարական Ցյուրիխը:


***
Մեքսիկական սահմանի վրա գտնվող Խուարեզ (Juarez) քաղաքը համարվել է ամենահանցավոր քաղաքը աշխարհում: Տարեկան այնտեղ սպանվում է 190-ից ավելի մարդ:


***
Ամենաերկար անվանում ունեցող քաղաքը Բանգկոկն է, որի լատինական անվանումը այսպես է ՝ «Krung Thep Mahanakhon Amon Rattanakosin Mahinthara Ayuthaya Mahadilok Phop Noppharat Ratchathani Burirom Udomratchaniwet Mahasathan Amon Piman Awatan Sathit Sakkathattiya Witsanukam Prasit»: Օրիգինալ անվանումը ունի 167 տառ:

 

Ամենակարճ անվանում ունեցող քաղաքը Օ քաղաքն է: