Հաղթեց Գերմանիան, հաղթեց անզգացմունքային թիմը, հաղթեց գեղեցիկ ֆուտբոլից զուրկ հավաքականը, որը երբեք ստեղծագործ ֆուտբոլ չի խաղացել ու միշտ հաղթանակի է հասել կարգապահության՝ տվյալ պահին մարզչի առաջադրանքը լիարժեք կատարելու արդյունքում: Ես՝ որպես ֆուտբոլասեր, երբեք չեմ համակրել այս տիպի ֆուտբոլը: Ինձ համար ավելի գրավիչ են այն թիմերը, որոնք դաշտում ստեղծագործում են, չեն խաղում միանման: Գերմանիայի երկրպագուները պետք է խոստովանեն, որ այս հավաքականը վերջին 10 տարում ամենաթույլ հավաքականն է, երբ համեմատում ենք անցած տարիներին նրա ցույց տված խաղերի հետ: Չկա այն արգրեսիվությունը, որը նրանք ունեին առաջ, չկա այն բարձր կարգապահությունը, որը միշտ եղել է նրանց գլխավոր զենքը, չկա այն բարձր մոտիվացիան, կարծես արդեն սովորել են առանց շատ չարչարվելու խաղեր հաղթել մեկ գնդակի առավելությամբ: Բայց առաջ այդպես չէր, հին ֆուտբոլասերները կփաստեն ասածս; Գերմանացիները երբեք չեն խաղացել հաշիվը պահելու համար, որը անում էին ֆրանսիացիների հետ խաղում: Այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել գերմանացիների պաշտպան, միակ գոլի հեղինակ Մաց Հումելսը: Սա խոսում է այն մասին, որ հաղթող թիմում չկար մի ֆոտբոլիստ, որը արժանի էր լավագույնին իր խաղով: Ավելորդ եմ համարում խոսել գերմանացիների խայտառակ հարձակման մասին. ինքներդ տեսաք խաղի վերջին րոպեներին ինչքան գոլային պահեր փչացրեցին: Ես կասկած չունեմ, որ եթե գերմանացիները նման ֆուտբոլ խաղան բրազիլացիների դեմ, միանշանակ կպարտվեն, իսկ եթե ուզում են հայտնվել եզրափակչում, ստիպված են ցույց տալ այն դինամիկ ֆուտբոլը, որը ցույց տվեցին պորտուգալացիների հետ առաջին խաղում:

 

 

Արթուր Քոչարյան