Երեկ մեր մամուլը ողողած թուրքական «Թարաֆ» թերթի այն հրապարակումը, թե Էրդողանը հրահանգել է բացել Հայաստանի հետ սահմանը, ոչ այլ ինչ էր, քան ուղղակի տեղեկատվական խայծ: Ընդ որում' այն կարող էր արված լինել, ինչպես հենց Էրդողանի կողմից, այնպես էլ հենց ուղղված լիներ Էրդողանի դեմ: Առաջին դեպքում նպատակն էր ստուգել թե ինչ ռեզոնանս է այն առաջացնելու ոչ միայն թուրքական հասարակության մեջ, այլ առավելապես Ադրբեջանում, ինչպես նաև Հայաստանում:
Հատկանշական է, որ լուրի իսկությունը պարզելու տիտանական գործին հատկապես լծվել էին հենց ադրբեջանական ԶԼՄ-ները, և արդեն քիչ ուշ ԱՊԱ-ն տարածեց Թուրքիայի ԱԳՆ-ի հերքումը: Ստացվում է մեսիջը տեղ էր հասել և Ադրբեջանը գործի էր անցել:Կա տեսակետ նաև, որ այն կարող էր արվել Էրդողանի ընդդիմադիրների կողմից' նրա դիրքերին հարվածելու համար: Ի դեպ, Թարաֆ թերթը ևս հետաքրքիր տրամաբանություն ունի այն առումով, որ միանշանակ դժվար է ասել, այն ընդդիմադիր է, թե' ոչ: Քանզի թերթը հանդես է գալիս և Էրդողանին սուր քննադատություններով, և ԱԶԿ կուսակցությանը ցուցաբերած դրական վերաբերմունքով:
Կնյազ Սարոյան