1/4 եզրափակիչի Բրազիլիա-Կոլումբիա խաղում անակնկալ չեղավ՝ չնայած այն բանին, որ շատերն էին խոսում կոլումբիական հրաշքի մասին:


Բրազիլացիները հրաշալի հանդիպում անցկացրեցին, ուժեղ էին մրցակցից ու համոզիչ հաղթանակ տարան նվազագույն 2:1 հավով, բայց՝ արդարացի, խաղային առավելության շնորհիվ:


Խաղի հերոսները դարձան Տյագո Սիլվան ու Դավիդ Լուիսը, ովքեր խփեցին իրենց հավաքականի հաղթական գոլերը:
Կիսաեզրափկիչում սպասվում է այս առաջնության ամենաինտրիգային հանդիպումը՝ Բրազիլիայի ու Գերմանիայի հավաքականների միջև: Գուցե այդ օրը մենք տեսնենք չեմպիոնության պայքարի ամենասկզբունքային խաղը....

 

 


Սուրեն Սուրենյանց