Այսօր ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի համար կրկնակի տոնն է: Նա նշում է Սահմանադրության տոնը եւ իր հերթական տարեդարձը:

 


Անկախ քաղաքական այսօրվա կոնյուկտուրայից՝ Հայրիկյանը մեր նորագույն պատմության ամենավառ անհատականություններից մեկն է:

 


Չկա մեկ այլ գործիչ, որի անունն այդքան ասոցացվի անկախության, անկախ Հայաստանի հետ:
17 տարիների ազատազրկում, պայքար անկախության համար, երբ ժողովուրդը համակերպված էր բոլշեւիկյան կայսրության ճղճիմ իրականությանը, հավատ ապագայի հանդեպ: Ահա այսպես է բնորոշվում Հայրիկյանը, ով իմ սերնդի շատ մարդկանց համար 80-ականների վերջին կենդանի լեգենդի պես մի բան էր:

 


Շնորհավոր ծնունդդ, Պարույր Հայրիկյան, Ձեզ երկար տարիների կյանք: Դեռ շատ սերունդներ արժանապատվորեն ու հպարտությամբ թող հիշեն, որ եղել են Ձեր ժամանակակիցը:

 

 

Սուրեն Սուրենյանց