Մինչ օրս վիճարկվում են Չինական պարսպի շինարարության և նշանակության մասին ավանդական պատկերացումները: Առաջ քաշված նոր վարկածներից մեկի համաձայն' այս հսկայական շինության ճարտարապետները եղել են ոչ թե չինացիները, այլ մեզ անհայտ քաղաքակրթության ներկայացուցիչներ:

 

 

Հին չինական տեքստերում բազմաթիվ հիշատակումներ կան իմաստուն և մարդասեր «երկնքի որդիների» մասին, սակայն միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ այսպես ավելի ուշ սկսել են անվանել նաև կայսրերին:

 

 

Եվս մի հետաքրքիր վարկած է առաջարկում ռուս ինժեներ-էլեկտրոֆիզիկոս Վլադիմիր Կորոբեյնիկովը, ըստ որի' այլ մոլորակներից եկվորներին և նրանց հաջորդներին հարկավոր էր գերհեռավոր միջգալակտիկական կապ ինչպես իրենց մոլորակի բնակիչների, այնպես էլ հնարավոր այլ քաղաքակրթությունների հետ, և հենց այս նպատակով էլ կառուցվել են Մեծ չինական պարիսպը և եգիպտական բուրգերը Գիզայում: Սրանք ինքնատիպ ընդհանուր միջգալակտիկական «ռադիոկայանի» մասեր են, որոնց օգնությամբ Երկրից ազդանշաններն ակնթարթորեն հասնում էին տիեզերքի ցանկացած կետ:

 

 

Մի բան ակնհայտ է, այս պարիսպը անգնահատելի նշանակություն ունի չին ժողովրդի համար: Ժողովուրն այն անվանում է նաև «Արցունքի և տառապանքի պատ»: Այս պատն իր մեջ անմահացնում է շինարարության աշխատանքներին մասնակցած միլիոնից ավել չինացիների կյանք: Այս վերջին փաստով էլ պայմանավորված է այս ժողովրդի մեջ ամրացած պարսպի ևս մեկ անվանումը՝ «Աշխարհի ամենաերկար գերեզմանոց»:

 

Իմացիր Ավելին