Ադրբեջանական ԶԼՄ-ները աղաղակում են, որ այս գիշեր շփման գծի ողջ երկայնքով մեկ ինտենսիվ փոխհրաձգություններ են տեղ գտել, որոնց արդյունքում իրենց կողմից կան վիրավորներ:
Մեր ՊՆ-ն՝ ի դեմս Արծրուն Հովհաննիսյանի, ըստ էության հաստատել է այդ լուրը, միայն հավելել է, որ փոխհրաձգությունները նաախաձեռնողը ադրբեջանական կողմն է եղել ու մենք բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չունենք:
Սահմանում վիճակը օր-օրի ավելի է սրվում, իսկ ադրբեջանական կողմը ավելի ու ավելի է կտրվում իրականությունից: Բայց մի տեսակ էլի խայտառակ էղան թուրքերը, որովհետև դեռ օրեր առաջ իրենց նորանշանակ բեղավոր ապուշը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում, մեծ-մեծ խոսում էր, որ այսուհետ մեր ամեն մի կրակոցին՝ 10-ով են պատասխանելու (կարելի է մտածել, որ առաջ այդպես չէր): Հիմա փաստորեն ստացվում է իրենք 10 անգամ շատ են կրակում, բայց ծուռ, որովհետև մեզնից տուժողներ չկան, իսկ մենք՝ քիչ, բայյց դիպուկ: Եթե այդպես է, թող 100 անգավ ամել կրակեն
Մեր բանակն էլ կեցցե, պատվով կատարում է իր առաքելությունը:
Անդրանիկ Իսահակյան