Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտնվել է անհարմար վիճակում, երբ հեղինակավոր թոկ-շոուներից մեկի ժամանակ նրան փակուղու առջև է կանգնեցրել 7-ամյա դպրոցականը: Նախարարը չի իմացել, թե որքան կլինի 7-ը բազմապատկած 8-ով: Լրագրողներն այժմ սարկազմով են գրում, որ մեծերին ներելի է բազմապատկման աղյուսակը մոռանալը, բայց միայն այն դեպքում, երբ չեն ղեկավարում մի ամբողջ երկրի ֆինանսները:
Էռնա Էլիզբարյան