Այսօր հայկական ակումբային ֆուտբոլի հերթական խայտառակության օրն էր, մեր երկու թիմեր խաղում էին Ղազախստանի թիմերի դեմ և եթե Գյումրիի Շիրակը «ֆուտբոլային» պարտություն կրեց սեփական խաղադաշտում «Շախտյոր» ից 1:2 հաշվով և պատասխան խաղում շանսեր ունի, ապա Երևանի Փյունիկը դարձյալ սեփական խաղադաշտում «Աստանա» ին պարտվեց խոշոր՝ 1:4 հաշվով և միայն հրաշքը կարող է օգնել Փյունիկին պատասխան խաղում:
Հիշեցնեմ, որ երկու օր առաջ խայտառակ պարտություն էր կրել Հայաստանի չեմպիոն Բանանցը 1:0 հաշվով պարտվել էր ԳԱՃԱՃ պետություն Անդորրայի չեմպիոնին, որտեղ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ չէին էլ խաղում: Թերևս ավելի լավ է մերնք միլիոներ չծախսեն ու այս տարի ինքնաթիռի, հյուրանոցի ու սննդի ծախս չանեն ու նախատեսված գումարն ուղղեն Վարդենիսի փոթրկի հետևանքների վերացմանը, քան թե գնան խայտառակվեն ու գան: Մի տեսակ ամոթ է:
Զոհրապ Եգանյան