Անկախ նրանից թե մեր ֆուտբոլային ակումբները ինչքան անհաջող են հանդես գալիս ակումբային մրցաշարերում,էս բոլորի մեջ մի ուրախալի կետ կա: Դա Գյումրիի Շիրակ ֆուտբոլային թիմն է: Թիմը էսօր պարտվեց Կարագանդայի Շախտյորին,բայց զգացվեց որ թիմը ձեռագիր ունի,ցանկություն ունի խաղալու,Հայաստանի առաջնությունը դեռ չի սկսվել,թիմը խաղային պրակտիկայի պակաս ուներ,բայց հավասար խաղ խաղաց ղազախական թիմի դեմ:
Ու ամենակարևորը թիմը ունի ամուր թիկունք,հանձին իր երկրպագուների ու հովանավորների: Անկեղծորեն ուրախ եմ Շիրակի համար,քանի որ ընդհանրապես Հայաստանի սոցիալ տնտեսական,ինչու չէ նաև մարզական կյանքը գրեթե կենտրոնացած ու խտացված է Երևանում ու էս ֆոնին շատ կարևոր է,որ Շիրակը ներկայացնում է Հանրապետության երկրորդ քաղաքը,մարզումներն ու խաղերն էլ տեղի են ունենում Գյումրիում: Հուսանք թիմի երկրպագուներն ու հովանավորները մշտապես կլինեն թիմի կողքին,Շիրակին հաջողություն եմ մաղթում պատասխան խաղում,մի քիչ կենտրոնացված լինելու դեպքում կարող են հաղթահարել Շախտյորի արգելքը
Հ.Գ. Մի քիչ ցավալի է իհարկե,որ Հանրապետության երրորդ քաղաքը՝իմ հարազատ Կիրովականը նույնիսկ առաջին խմբում թիմ չունի,մինչդեռ մանկության տարիներին դասերից փախնում՝գնում Լոռի թիմի խաղերն էինք նայում,չնայած թույլ կազմ ուներ,բայց բոլորս աջակցում էինք: Հիմա թիմը չկա,մարզադաշտն էլ արոտավայր ա դառել...էհհհ
Նարեկ Ադամյան