Օրվա խորհուրդն էլ հաշվի առնելով, ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ հայրենասիրությունը պարզապես բառերի շարադրանք չէ, ոչ էլ հանրության ուշադրության կենտրոնում մնալու լավագույն միջոցը, այլ գործ է ու ծառայություն, ինչպես մեր զինվորները՝ սահմանին, ինչպես մեր հերոսները՝ անմահացան Եռաբլուրում:


Վերջին հաշվով, հայրենասիրության մասին չեն խոսում, այլ՝ հայրենասիրություն են գործում, ծնվում են հայրենասեր ու մեռնում՝ որպես հայրենասեր...


Փառք ու պատիվ, Դուշման Վարդանին, իր մարտական ընկերներին, մեր բոլոր քաջ տղերքին, ովքեր անձնական օրինակով դեռ երկար տարիներ առաջ ցույց տվեցին, թե ինչ է հայրենասիրությունը...

 

 

Սմբատ Ղահրամանյան